×
ԲԺՇԿԱԿԱՆ ՄԱՆՐԷԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ՎԻՐՈՒՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՄՈՒՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Եվս մի նոր ձեռնարկ՝ «Բժշկական մանրէաբանություն, վիրուսաբանություն և իմունաբանություն (ուսումնամեթոդական ձեռնարկ)», որը տպագրվեց Մեհրաբյանի անվան բժշկական քոլեջում 2026 թ․-ին։

Հեղինակ՝ Ղազարյան Թ․Հ․։

Սույն ուսումնա մեթոդական ձեռնարկը կազմվել է քոլեջում գործող ուսումնական պլանին, առարկայական ծրագրին և Պետական կրթական չափորոշիչներին համապատասխան՝ տեսական և պրակտիկ փորձի հիման վրա։ Այն նպատակ ունի մատչելի կերպով ներկայացնել բժշկական մանրէաբանության, վիրուսաբանության և իմունաբանության բարդ ոլորտը, գործնական կիրառությունը բժշկական բնագավառում։ Ձեռնարկը կարող է օգտակար լինել ոչ միայն ուսանողների, դասախոսների, այլև բուժաշխատողների և առողջապահության ոլորտի մասնագետների համար։