2025թ․ մարտիի 19-ին կայացավ Մեհրաբյանի անվան բժշկական քոլեջի դասախոս, դեղագետ և «Healthy Pharm» ընկերության հիմնադիր՝ Գոռ Վերմիշյանի «Դեղագործության կազմակերպում եվ էկոնոմիկա» ուսումնամեթոդական ձեռնարկի շնորհանդեսը։ Միջին մասնագիտական կրթություն ստացող ուսանողների համար նախատեսված ձեռնարկում ներկայացված են դեղագործական գործունեության կազմակերպման և կարգավորման հիմնախնդիրները, դեղերի շրջանառությանը (մեծածախ և մանրածախ վաճառք, դեղերի պահպանում), դեղագործական գործունեության հայեցակարգին վերաբերող հարցեր և այլն: Թողարկված ձեռնարկը տրամադրվել է մի շարք բժշկական քոլեջների՝ դասավանդելու նպատակով: