Նոր նվաճում Մեհրաբյանի անվան բժշկական քոլեջում։
Հրատարակվել է Մեհրաբյանի անվան բժշկական քոլեջի «Իրավունքի հիմունքներ» առարկայի դասախոս՝ Տիգրան Հարությունի Սարգսյանի «Բժշկական իրավունք» ուսումնամեթոդական ձեռնարկը։ Այս ձեռնարկը կազմվել է գործող ուսումնական պլանին, առարկայական ծրագրին և պետական կրթական չափորոշիչներին համապատասխան՝ հիմնվելով տեսական և գործնական փորձի վրա։ Հեղինակի մանկավարժական, իրավաբանական և փորձագիտական փորձի վրա հիմնված գիտական աշխատանքը նպատակ ունի բացահայտել բժշկական իրավունքի հիմունքները, ձևավորել ապագա միջին բուժաշխատողների իրավական մտածողությունը և նպաստել առողջապահական համակարգում մարդու իրավունքների պաշտպանությանը։