ՄԲՔ-ի ղեկավարությունը հանդիպեց Աբայի անվան Ղազախստանի ազգային մանկավարժական համալսարանի բանասիրության ֆակուլտետի դեկանի հետ
2026 թվականի հուլիսի 29-ին Մեհրաբյանի անվան բժշկական քոլեջի ղեկավարությունը հանդիպեց Աբայի անվան Ղազախստանի ազգային մանկավարժական համալսարանի բանասիրության ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների թեկնացու Բոտակոզ Թուրգամբաևնա Տլեուբեկովայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու կրթական հաստատությունների միջև համագործակցության հետագա խորացման ծրագրերը: Բոտակոզ Թուրգամբաևնան Մեհրաբյանի անվան բժշկական քոլեջի կողմից հրատարակվող «ՏԵՂԵԿԱԳԻՐ» միջազգային ամսագրի խմբագրական խորհրդի անդամ է։